slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակում է մասնակցությունը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրին

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում 2019թ-ի մայիսի 19-ից 25-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էին գործուղվել Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի փաստաթղթերի տեխնիկական հետազոտման բաժնի պետ Վիկտորիա Կուլիկովսկայան և նույն ինստիտուտի Չերկասի մասնաճյուղի առաջատար դատական փորձագետ Վիկտոր Ֆոնաբեն:
Ծրագրի նպատակն է դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել տարիների ընթացքում ձեռքբերված լավագույն փորձով, հնարավորություններով, կիրառվող մեթոդներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև ծանոթանալ իրականացվող ծրագրերին և այլ ձեռքբերումներին: Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության 2019 թվականի փորձի փոխանակման ծրագիրը (CEPOL) բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինը տվյալ դեպքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, իսկ երկրորդ փուլը տեղի է ունենալու Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտում: 
Այցելության առաջին օրը պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և մի շարք փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմի հետ, որի ընթացքում ծանոթացել են առկա ձեռքբերումներին, կազմակերպության կառուցվածքին և հիմնական գործառույթներին, տարբեր ուղղություններով իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքներին, կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների հագեցվածությանը, կիրառվող արդի մեթոդներին ու մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձաքննությունների տեսակներին ու ենթատեսակներին, առկա հնարավորություններին, խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Ծրագրի շրջանակներում կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների փորձագետներն ավելի ընդլայնված ներկայացրել են իրենց կողմից իրականացվող փորձաքննությունների տեսակները, փորձագիտական ստորաբաժանումների հնարավորություններն ու ձեռքբերումները, կիրառվող մեթոդական մոտեցումները և ընթացակարգերը, ինչպես նաև իրականացրել են հետազոտություններ՝ կիրառելով առկա տեխնիկական միջոցները և մեթոդաբանական հնարավորությունները, այդ թվում ձեռագրի կամ ստորագրության ընդհանուր և մասնավոր հատկանիշների, դրանց համընկնումների կամ տարբերությունների առանձնացման առումով: 
Երկու կառույցների փորձագետների կողմից համատեղ քննարկվել են ձեռագրաբանական, հեղինակային, փաստաթղթաբանական, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների իրականացման արդի հիմնախնդիրները, մոտեցումները, կիրառվող մեթոդները և տեխնիկական հնարավորությունները, փորձագետների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և վերապատրաստան գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր:
Պատվիրակության ներկայացուցիչներն որակի ապահովման մասնագետների հետ քննարկել են նաև հարցեր ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջների համապատասխանեցման գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև տեղի են ունեցել քննարկումներ աշխատանքի անվտանգության պաշտպանության կառավարման համակարգի, ռիսկերի գնահատման, անվտանգության ապահովմանն ուղղված իրավական դաշտի և նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ: 
Փորձի փոխանակման ծրագրի առաջին փուլի ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում համագործակցության շրջանակներում իրականացվելիք մի շարք հարցեր, որոնք թույլ կտան առավել խորը պատկերացում կազմել գործընկեր երկրների դատափորձագիտության բնագավառում իրականացվող փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև հետագայում իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow